Սերբիայի հավաքականի և «Ինտերի» նախկին կիսապաշտպան Դեյան Ստանկովիչը խոսել է իր նախկին ակումբի ցուցադրած խաղի և արդյունքների մասին, տեղեկացնում է Football Italia-ն:
«Իմ սիրելի ակումբը վերականգնվում է: Կոնտեն նոր շունչ է բերել «Ինտերին» : Սա շատ մեծ ավանդույթներ ունեցող թիմ է, որը վերջին տարիներին կորցրել էր իր անհատականությունը:
Կոնտեն հենց այն մարզիչն է, ով կարող է վերադարձնել վստահությունը սեփական ուժերի նկատմամբ:
Նա կարող է այս տարի խլել չեմպիոնական տիտղոսը «Յուվենտուսից»,- ասել է Ստանկովիչը:
Հիշեցնենք, որ «Ինտերը» գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ 2 միավորով գերազանցելով «Յուվենտուսին»: