Կատալոնիայում քաղաքական պայքարը շարունակվում է: Իսպանական Marca-ն հայտնում է, որ դեկտեմբերի 18-ին նշանակված էլ կլասիկոյի կայացումը կրկին հարցականի տակ է:
Կատալոնիայում ցուցարարները սպառնում են 20 հազար մարդկանցով հանդիպման ընթացքում շրջափակել «Կամպ Նոու» ստադիոնը և այդ առումով Ֆուտբոլիստների և երկրպագուների անվտանգությունը երաշխավորված չէ:
Հիշեցնենք, որ խաղը պետք է կայանար հոկտեմբերի 26-ին, սակայն նույն պատճառով խաղը հետաձգվեց: