Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին։
«Ոչ ոք չի ասել, որ Իբրահիմովիչը անպայման Ա սերիա է վերադառնալու։ Ո՞վ գիտե, թե որ ակումբն է նա ընտրելու։ Մենք բոլորս ազատ մարդիկ ենք։
Ինչ վերաբերում է կարիերան ավարտելու հավանականության մասին․ ապա չեմ պատրաստվում բացառել։ Բայց և կարծում եմ, որ Իբրահիմովիչը շատ լավն է հիմա, ու դա թերևս դեռ տեղի չի ունենա»,-Ռայոլայի խոսքերն է մեջբերում Gazetta dello Sport-ը։
Օրեր առաջ իտալական լրատվամիջոցները տեղեկացնում էին, որ Իբրահիմովիչը վերադառնում է «Միլան»։