Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է լոնդոնյան ակումբի համար տրանսֆերային արգելքի մասին՝ Սպորտի Արբիտրաժային դատարանի որոշումը․
«Ամեն ինչ այնպես է, ինչպես կա: Հիմա մենք գիտենք: Ակումբը մեզ համար աշխատեց, և դա դրական արդյունք է: Մենք կարող ենք նայել դեպի ապագան, և դա լավ է ֆուտբոլային տեսանկյունից:
Մենք շատ չքննարկեցինք որոշում կայացնելուց առաջ: Հիմա սա մի թեմա է, որին կարող ենք աջակցել:
Ես չեմ պատրաստվում խոսել ձմեռային տրանսֆերների մասին: Տեսնենք, թե այդ պահին որտեղ կգտնվենք», — ասել է Լեմպարդը: