Դեկտեմբերի 7-8-ը Ղազախստանի Մայրաքաղաք Նուր-Սուլթանում կկայանա կիոկուշին կարատեի Աշխարհի առաջնությունը:
Հայաստանը, տվյալ մարզաձևի կարևորագույն մրցաշարում, որը կայանում է երկու տարին մեկ անգամ, կներկայացնեն մարզիկներ Էմիլ Ղազարյանը՝ 75 կգ քաշային կարգում, Կարպիս Կարապետյանը՝ 65 կգ, Արթուր Առուշանյանը՝ 60 կգ։
Էմիլ Ղազարյանը վերջերս նվաճել է KWF Եվրոպայի չեմպիոնի կոչումը, Կարապետյանը Եվրոպայի բրոնզե մեդալակիր է, իսկ Արթուր Առուշանյանը, ոսկե մեդալ նվաճելով, դարձել է Եվրոպայի արդեն 5-ակի չեմպիոն: Նա նաև աշխարհի կրկնակի չեմպիոն է:
Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներն արդեն ժամանել են մրցավայր՝ Հայաստանի Կիոկուշին Ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանի գլխավորությամբ:
Մրցաշարին մասնակցում է 300 մարզիկ 50 պետություններից: