«Յուվենտուսը» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել թիմի հարձակվող Պաուլո Դիբալային: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրը վստահեցնում է, որ թուրինյան ակումբն Արգենտինայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստին մինչև 2024 թվականը նախատեսված պայմանագիր կառաջարկի, ինչպես նաև աշխատավարձի բարձրացում տարեկան մինչև 9 մլն եվրո, գումարած բոնուսները:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Դիբալան նոր պայմանագրով ցանկանում է 10 մլն եվրո ստանալ:
Դիբալայի գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսը: Այս մրցաշրջանում արգենտինացի հարձակվողն Իտալիայի առաջնության 12 հանդիպման է մասնակցել: Նա 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Թուրինյան ակումբն այս պահին Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում `14 տուրից հետո վաստակելով 36 միավոր: