Անգլիական «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի մասին, հաղորդում է Goal.com-ը։
«Չեմ կարծում, որ ժամանակակից աշխարհում հնարավոր է 20 տարի աշխատել մի թիմում։ Կյանքը փոխվում է՝ նոր տեխնոլոգիաներ ու սոցիալական ցանցեր։ Հիմա յուրաքանչյուրը պետք է պայքարի իր տեղի համար։
Վենգերը յուրահատուկ մարդ է։ Նա պատմություն է կերտել»:
Հիշեցնենք, որ Վենգերի գլխավորությամբ «Արսենալը» 3 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն: