Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի իրենց խաղում հոլանդական «ԱԶ Ալկմաարը» ոչ-ոքի խաղաց սերբական «Պարտիզանի» հետ (2:2):
Բելգրադյան թիմի կազմում գոլերի հեղինակ դարձան հարձակվող Տակումա Ասանոն և կիսապաշտպան Սեյդուբա Սուման: Տանտերերից դուբլ ձևակերպեց Ֆերդի Դրեյֆը: Ավելին, նա առաջին գոլը խփեց հանդիպման հիմնական ժամանակի ավարտից երկու րոպե առաջ, իսկ երկրորդը`ավելացված երրորդ րոպեին:
«Ալկմաարը» վաստակեց ինը միավոր և «Մանչեսթեր Յունայթեդի» (10) հետ միասին երաշխավորեց իր տեղը փլեյ-օֆֆում: