Հռոմի «Ռոման» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է ձեռք բերել շոտլանդական «Սելթիկի» կիսապաշտպան Օլիվյե Նտշամին, տեղեկացնում է Tuttomercatoweb-ը:
Վերջինս նշում է, որ 23-ամյա ֆուտբոլիստին Հռոմում ցանկանում է տեսնել ակումբի սպորտային տնօրեն Ջանլուկա Պետրակին:
Ավելացնենք, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև իսպանական «Վալենսիան» և Լիսաբոնի «Սպորտինգը»: