2019 թվականի արդյունքներով «Ոսկե Գնդակ» հեղինակավոր մրցանակին կարժանանա «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, վստահեցնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրը նշում է, որ France Football-ի ներկայացուցիչներն այս մասին արդեն տեղյակ են պահել 32-ամյա ֆուտբոլիստին:
Հաղորդվում է, որ France Football գլխավոր խմբագիրն ու լրագրողը մեկնել են Բարսելոնա, որպեսզի այս մասին հայտնեն Մեսսիին ու նրանից հարցազրույց վերցնեն այս առիթով:
Հիշեցնենք՝ համաշխարհային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը տեղի կունենա երկուշաբթի՝ դեկտեմբերի 2-ին, Փարիզում:
🗞️ La portada del martes 26 de noviembre
— Mundo Deportivo (@mundodeportivo) 25 ноября 2019 г.
🐐 Balón de Oro https://t.co/Tqf7b89eZi pic.twitter.com/BzBkLkAg4v
Մեսսիի համար սա կլինի կարիերայի արդեն 6-րդ «Ոսկե Գնդակը»: Նախկինում նա այս մրցանակին արժանացել է նաև 2009, 2010, 2011, 2012 և 2015 թվականներին: