Թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը կիսվել է այն մտքերով, որ ինքը համեմատվում է Լիոնել Մեսսիի, իսկ Ռաֆայել Նադալը`Կրիշտիանու Ռոնալդուի հետ.
«Ինձ այս հարցը բազմիցս տվել են:Ես լսել եմ, որ ինձ համեմատում են Մեսսիի, իսկ Ռաֆային՝ Կրիշտիանուի հետ, և չգիտեմ, թե ինչու է այդպես: Նրանք երկուսն էլ անհավանական են: Նրանք մեծ հաջողությունների են հասել ֆուտբոլում: Ասում են, որ ես նման եմ Մեսսիին, բայց ես վստահ չեմ:
Յուրաքանչյուրին հայտնիությունը բերում է ինչպես լավը, այնպես էլ վատը, բայց ակնհայտ է, որ առավելություններն ավելի շատ են: Անհնար է ապրել նորմալ կյանքով, բայց ես գիտեմ, թե որտեղից եմ եկել: Ծնողներս ինձ լավ են մեծացրել, և ես երախտապարտ եմ նրանց: Բայց երբեմն ինձ անհանգստացնում է այն, որ ինձ տեսնում են երեխաներիս հետ», — ասել է Ֆեդերերը: