Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Օլիմպիակոսի» հետ խաղի սպասումներով։
«Ես սիրում եմ Չեմպիոնների լիգան այնքան ուժեղ, որքան մյուս բոլոր ֆուտբոլասերները։ Սա այն տիտղոսն է, որը նվաճելու մասին երազում են բոլորը։
Ես կցանկանամ հաղթել ՉԼ-ն երրորդ անգամ, բայց հիմա դրա մասին խոսելու ժամանակը չէ։ Հիմա խոսքը փլեյ-օֆֆ դուրս գալու մասին է։ Առաջին հերթին մենք պետք է փլեյ-օֆֆ դուրս գանք»,-Մոուրինյուի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Տոտենհեմի» ղեկին առաջին խաղում Մոուրինյուի թիմը հաղթել է 3-2 հաշվով «Վեսթ Հեմին»։