Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի ՊՍԺ-ի հետ խաղի նախօրեին պատասխանել է լրագրողների հարցերին։
«Վաղուց եմ ճանաչում Մբապեին։ Ես սիրահարված եմ նրան, իհարկե, առաջին հերթին որպես մարդ։ Ավելին ասել չեմ կարող, քանի որ վաղը նա մեր մրցակիցն է լինելու։
Սա մրցաշրջանի կարևորագույն հանդիպումն է այս պահին։ Վաղվա խաղում մենք ունենք թե՛ գլխի, թե՛ սրտի կարիք, բայց ամենակարևորը լավ ֆուտբոլն է։ Սեպտեմբերից այս կողմ մենք բարելավել ենք մեր խաղը։ Ուզում ենք շարունակել նույն ոգով ու պահել մեր մարզավիճակը»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Ռեալ Մադրիդ» — ՊՍԺ հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ 23։55-ին։