«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վիճակի մասին: Պորտուգալացի ռմբարկուն բաց է թողել Ա Սերիայի 13-րդ տուրի՝ «Ատալանտայի» դեմ հանդիպումը:
«Հուսով եմ, որ նա կվերադառնա Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղին: Ռոնալդուն փոքր խնդիր ունի, ինչը խանգարում է նրան մարզվել:
Շատ բան կախված է նրանից, թե ինչպես է իրեն զգում ֆուտբոլիստը: Նա իրեն շատ լավ չէր զգում, ուստի ես համաձայնեցի, որ նա պետք է գտնի մարզման մի միջոց, որը ճնշում չի գործադրի նրա ծնկի վրա:
Վնասվածքներ չկան, բայց մշտական ցավը նրան հետապնդում է: Ուստի ես ուրախ եմ, որ Ռոնալդուն մի փոքր հանգստացավ»,- ասել է Սարին: