«Գրեմիոյի» գլխավոր մարզիչ Ռենատո Պորտալուպին իր ֆուտբոլիստներին խոստացել է, որ ավտոմեքենա կնվիրի նրան, ով կկարողանա շրջադարձ հարածով գոլ խփել:
Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն հայտնում է, որ մարզիչը կատարել է խոստումը:
Բրազիլիայի առաջնության 32-րդ տուրի՝ «Շապեկոենսեի» հետ խաղում, որը կայացել է նոյեմբերի 10-ին, շրջադարձ հարվածով գոլ է խփել «Գրեմիոյի» կիսապաշտպան Լուիսանոն՝ դառնալով այդ խաղի միակ գոլի հեղինակը:
2 շաբաթ չանցած՝ Պորտալուպին պահել է խոստումը: Նա լրագրողներին է ցույց տվել հավաստագիրը, որ Լուիսանոյի հաշվին 9 հազար եվրո է փոխանցել: Նրա խոսքով, ֆուտբոլիստը հրաժարվել է ավտոմեքենայից՝ նախընտրելով գումարը:
Renato Gaúcho depositou R$ 40 mil na conta de Luciano pelo gol de bicicleta contra a Chapecoense, o atacante do Grêmio ganhou a aposta, e o técnico precisou pagar 'bem mais que um carro popular' ao jogador. pic.twitter.com/hr47ea3Z7T
— FutRaiz_Fc (@futraiz_fc) 22 ноября 2019 г.