Նոյեմբերի 22-ին վերսկսվում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը:
14-րդ տուրի առաջին խաղում «Գանձասար-Կապանը» հյուրընկալվելու է «Արարատին»:
Հանդիպումը վնասվածքիպատճառով բաց է թողնելու «Գանձասար-Կապանի» կիսապաշտպան Դավիթ Մինասյանը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ակումբի բժիշկը նշել է, որ Մինասյանը ցավեր ունի կողոսկրի հատվածում, ինչի պատճառով վերջին մի քանի օրը մարզվել է անհատական ծրագրով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արարատի» ֆուտբոլիստներ Արտակ Ալեքսանյանը ևս Դենիս Դեդեչկոն ևս բաց են թողնելու նշյալ հանդիպումը: