Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը վերականգնվել է վնասվածքից ու վերսկսել մարզումները:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունն ու լուսանկարներ ներկայացնում ֆուտբոլիստի մարզումից:
Հիշեցնենք` Կառլեն Մկրտչյանը վնասվածքի պատճառով չկարողացավ միանալ Հայաստանի ազգային հավաքականին Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին երկու հանդիպումներին մասնակցելու համար:
Մկրտչյանը «Փյունիկի» կազմում վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել սեպտեմբերի 17-ին` ԲԽ-ի առաջնության 7-րդ տուրի`«Գանձասար-Կապանի» հետ խաղում (2:1):
Բարձրագույն խմբի առաջնության 13 տուրից հետո «Փյունիկը», իր ակտիվում ունենալով 16 միավոր, մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Սուրեն Չախալյանի սաները հաջորդ հանդիպումը կանցկացնեն նոյեմբերի 25-ին` Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կհյուրընկալվելով «Երևանի» կողմից: