Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին հարձակվող Պիտեր Կրաուչը քննադատել է ակումբի որոշումը կապված Մաուրիսիո Պոչետինոյի հեռացման հետ։
«Ես ապշած եմ։ Ես գիտեմ, որ արդյունքները գոհացնող չեն։ Ես հասկանում եմ, երբ թոփ ակումբները քայլեր են ձեռնարկում այն ժամանակ, երբ մյուս տարի ՉԼ-ում խաղալը վտանգված է։ Բայց ուղղակի ծիծաղելի է մտածելը, որ Պոչետինոն կորցրել է իր էնտուզիազմը։
Նա «Տոտենհեմին» դուրս է բերել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Այլ ակումբ լիներ, նրա արձանը կտեղադրեր ակումբային ֆուտբոլի գլխավոր հանդիպմանը հասնելու համար։ Մաուրիսիոն երկար ժամանակ չի մնա առանց աշխատանքի։ Թոփ ակումբները կհրավիրեն նրան»,-Կրաուչի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ Պոչետինոյին գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Ժոզե Մոուրինյուն։