Բրիտանական Daily Mail-ի լրագրողները հիշեցրել են «Տոտենհեմի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին իր իսկ խոսքերը, որ պորտուգալացին ասել է 2015 թվականին:
«Այն ժամանակ (2007 թ-ին) ես չէի կարող մարզել «Տոտենհեմը», քանի որ «Չելսիի» հետ պայմանագրով իրավունք չունեի մարզել Անգլիայում դեռ երկու տարի: Բայց ես դա չէի էլ անի, քանի որ շատ եմ սիրում «Չելսիի» երկրպագուներին», — ասել էր Մոուրինյուն:
Մոուրինյուի նշանակումը «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնում հայտնի է դարձել այսօր՝ նոյեմբերի 20-ին: Լոնդոնյան ակումբը նախօրեին աշխատանքից հեռացրեց թիմի նախորդ մարզիչ Մաուրիսիո Պոչետինոին: