«Նապոլին» հետաքրքրված է «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեի տրանսֆերով:
Վերջերս հայտնի դարձավ, որ միլանյան ակումբը ցանկանում է բաժանվել կիսապաշտպանից: Նեապոլիտանացիներն արդեն դիմել են «Միլանի» ղեկավարությունը և խաղացողի գործակալին` հնարավոր տեղափոխության համար: Հավանական է, որ գործարքը տեղի կունենա հունվարին:
Աֆրիկացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մոնակոն»։ Կիսապաշտպանի տրանսֆերային գնահատված արժեքը 16 միլիոն եվրո է: