Մադրիդի «Ռեալը» և «Բարսելոնան» մտադիր են ուժեղացնել թիմի պաշտպանությունը։
Ինչպես տեղեկացնում է Fotball Italia-ն, թե՛ «Ռեալը», թե՛ «Բարսելոնան» հետաքրքրված են Միլանի «Ինտերի» կենտրոնական պաշտպան Միլան Շկրինիարի ծառայություններով։
Կատալոնական ակումբում կարծում են, որ արդեն ժամանակն է փոխարինող գտնելու Ժերար Պիկեի համար, ով 32 տարեկան է։ «Արքայական» ակումբում էլ վստահ են, որ 24-ամյա ֆուտբոլիստի ընտրությունը կանգ կառնի Մադրիդի վրա։
Հավելենք, որ «Ինտերը» 80 միլիոն եվրո է ակնկալում ստանալ Շկրինիարի տրանսֆերի վաճառքից։