ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի 9-րդ տուրի շրջանակում կայացավ Ֆինլանդիա — Լիխտենշտեյն հանդիպումը։
Ֆինլանդիայի ընտրանին խոշոր հաշվով հաղթեց հյուրերին ու ապահովեց տեղը ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ փուլում։ Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Տեեմու Պուկին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Յասե Տումինենը։
Ֆինլանդիան, վաստակելով 18 միավոր, անհասանելի դարձավ մրցակիցների համար։ Խմբի մյուս ուղեգիրը ավելի վաղ նվաճել էր Իտալիան։