«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հաջորդ ամռանը կարող է դառնալ Մադրիդի «Աթլետիկոյի» խաղացող: Այս մասին հայտնում է Movistar-ը։
Մադրիդյան ակումբը մտադիր է «Բարսելոնայի» հետ խորվաթ կիսապաշտպանի պայմանագրի ավարտից մեկ տարի առաջ կնքել թանկարժեք պայմանագիր: Գործարքի գումարը կարող է հասնել 45 մլն դոլարի։
Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա Ռակիտիչը Լա Լիգայում անցկացրել է միայն մեկ հանդիպում՝ որպես կատալոնական ակումբի հիմնական խաղացող: Ընդամենը նրա ակտիվում կա 16 խաղ, որոնցում նաաչքի է ընկել մեկ գնդակով և մեկ գոլային փոխանցումով։