Եվրո-2020-ի որակավորման փուլի J խմբի նախավերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալել էր Հունաստանի ընտրանուն:
Հանդիպումն ավարտվեց մեր պարտությամբ՝ 0:1: Միակ գոլը գրանցվել է 34-րդ րոպեին. աչքի է ընկել Դիմիտրիոս Լիմնիոսը: Գոլի տեսանյութը՝ այստեղ:
Երկրորդ խաղակեսում Արթուր Սարկիսովը խաղից դուրս վիճակից գոլ է խփել: Մրցակիցը ավելի շատ պահեր ուներ: Խաղավերջում փոխարինման մտած Արտակ Եդիգարյանի վտանգավոր հարվածը մի փոքր բարձր ստացվեց:
Այս հանդիպումն առաջինն էր ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ:
Մեր հավաքականը կրում է 5-րդ պարտությունը և նահանջում 4-րդ հորիզոնական: Հունաստանի ընտրանին 11 միավորով բարձրանում է 3-րդ տեղ: