Եվրո-2020-ի ընտրական փուլը մոտենում է ավարտին:
Ցավոք, մեր ընտրանին տեսականորեն շատ քիչ շասնսեր ունի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու համար:
Մյուս խմբերում լարված պայքարը շարունակվում է:
А խմբի առաջատար Անգլիան կընդունի Մոնտենեգրոյին: 2-րդ տեղի համար խաղում դաժան պայքար կծավալվի Կոսովոյի ու Չեխիայի միջև:
B խմբում երկրորդ հորիզոնականը պահպանելու համար Պորտուգալիան պետք է հաղթի Լիտվիային, քանի որ կասկած չի հարուցում Սերբիայի հաղթանակը Լյուքսեմբուրգի նկատմամբ:
H խմբում աշխարհի գործող չեմպիոնները կընդունեն մոլդովացիներին: Թուրքիան կխաղա Իսլանդիայի, իսկ Ալբանիան՝ Անդորրայի հետ: