Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը պատմել է Ռոնալդուի ֆիզիկական վիճակի մասին՝ Լյուքսեմբուրգի և Լիտվիայի հետ խաղերին ընդառաջ.
«Եթե նա այստեղ է, ուրեմն ամեն ինչ կարգին է: Եթե նա լավ վիճակում չլիներ, այժմ հավաքականում չէր լինի:
Բոլորը ցանկանում են իմանալ Ռոնալդուի վիճակի մասին: Այդ ամենը տեղի է ունենում, որովհետև նա լավագույնն է: Նրա մոտ ամեն ինչ լավ է ու նա խաղալու է»,-ասել է մարզիչը:
Ավելի ուշ Սանտուշը ասուլիսի ժամանակ կոշտ պատասխան է տվել լրագրողներից մեկին.
«Սա Ռոնալդուի մասին ասուլիս չէ, այլ Պորտուգալիա-Լիտվիա խաղի՛ ասուլիսն է: Մենք պետք է հաղթենք առաջիկա 2 խաղում՝ Եվրո-2020-ի եզրափակիչ դուրս գալու համար»,-ավելացրել է պորտուգալացի մասնագետը: