Մադրիդի «Ռեալը» դեմ է Պրիմերայի 16-րդ տուրի՝ «Վիլյառեալի» ու «Աթլետիկոյի» միջև խաղի՝ ԱՄՆ-ում անցկացնելուն: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ մադրիդյան ակումբը նամակ է ուղարկել Արքայական Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիա՝ խաղն Իսպանիայում անցկացնելու խնդրանքով: «Ռեալում» կարծում են, որ խաղը երկրի սահմաններից դուրս անցկացնելը կարող է վնասել լիգայի ամբողջականությանը:
«Ռեալը», հավաքելով 25 միավոր, զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում: Առաջատար «Բարսելոնան» միայն լրացուցիչ ցուցանիշներով է գերազանցում «սերուցքայիններին»: