«Տոտենհեմի» ղեկավարությունը մտավախություն ունի, որ թիմի գլխավոր մարզիչ Մաուիսիո Պոչետինոն կարող է չփրկել անհաջող սկսված մրցաշրջանը: Նրանք մտածում են արգենտինացուն հեռացնելու մասին, եթե ԱՊԼ-ի հաջորդ խաղում թիմը պարտվի «Վեսթ Հեմին»: Այս մասին հաղորդում է The telegraph-ը:
Լոնդոնյան ակումբն ԱՊԼ-ի արդեն 5 խաղ է՝ չի հաղթում և 11 միավորով հետ է մնում ՉԼ գոտուց: «Վեսթ Հեմի» հետ խաղը կարող է դառնալ արգենտինացի մասնագետի համար անդառնալի: «Տոտենհեմի» ղեկավարությունը Պոչետինոյին աջակցող հայտարարությամբ հանդես չի եկել, ինչն ավելի է սրել շշուկները նրա հնարավոր հեռացման մասին:
Հարկ է նշել, որ 2018-ի մայիսին Մաուրիսիո Պոչետինոն նոր պայմանագիր ստորագրեց «Տոտենհեմի» հետ: Հեռացվելու դեպքում Պոչետինոն պետք է ավելի քան 14 միլիոն եվրո ստանա ակումբի ղեկավարությունից: