Բրազիլիայում ընթացող Մ-17 տարեկանների աշխարհի առաջնությունում հայտնի են կիսաեզրափակչի մասնակիցները:
Քառորդ եզրափակչում փոխչեմպիոն Իսպանիան ջախջախիչ՝ 1:6 հաշվով պարտություն կրեց Ֆրանսիայից:
Մեքսիկան 1-0 հաշվով հաղթեց Հրվ. Կորեային:
Տանտերերը 2-0 հաշվով առավելության հասան Իտալիայի նկատմամբ:
Հոլանդիան 4-1 հաշվով ջախջախեց Պարագվային:
Այսպիսով, կիսաեզրափակչում միմյանց հետ կմրցեն Մեքսիկան ու Հոլանդիան, Ֆրանսիան ու Բրազիլիան:
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությունը 2 կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը կցուցադրի ուղիղ եթերում: