Անգլիական Պրեմիեր լիգայում VAR համակարգի ղեկավար և նախկին մրցավար Նիլ Սուորբրիքը կարծիք է հայտնել VAR համակարգի աշխատակիցների աշխատանքի վերաբերյալ.
«Անկեղծ ասած ես գոհ եմ մեր սկսած աշխատանքից: 10 բալանոց համակարգով 7 կգնահատեմ մեր կատարած աշխատանքը: VAR-ի օգնությամբ ճիշտ որոշումները շատացել են: Եթե մեկնարկում այսպիսի արդյունք ունենք, ապա 2-3 տարի հետո ավելի կկատարելագործվենք:
Երբ ես մրցավար էի, անընդհատ բողոքներ էի լսում: Մենք այլ տարբերակ չուենինք: Ոչ մի նոր բան չկա: Դա մեր աշխատանքի մի մասն է»,- ասել է Սուորբրիքը: