«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ 3:1 հաշվով հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով.
««Մանչեսթեր Սիթին» լավ տեսք ուներ, բայց մենք խփեցինք անհավանական գոլեր: Շատ բարդ էր խաղալ:
Մենք լավ պաշտպանվեցինք հատկապես Սթերլինգի դեմ: Պատկերացնում եք՝ ինչ կկատարվեր, եթե այդպես չգործեինք:
Մեր տղաները գերկենտրոնացած էին: Սա շատ լավ էր և միակ միջոցն էր նրանց հաղթելու»,- գերմանացի մասնագետի խոսքն է մեջբերել BBC-ն: