Նոյեմբերի 14-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կկայանա ԵՎՐՈ-2021ժի որակավորման փուլի Հայաստան Մ-21 — Իռլանդիա Մ-21 հանդիպումը։
Տոմսերը կարող եք ձեռք բերել ֆուտբոլի ակադեմիայի մուտքի հարևանությամբ գտնվող տոմսարկղից,- հայտնում է ՀՖՖ-ն։ Տոմսերի արժեքն է 500 դրամ:
Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 16:00-ին է: