Այսօր` նոյեմբերի 11-ին, իր ծննդյան 52-րդ տարեդարձն է նշում Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:
Խաշմանյանը նորանկախ Հայաստանի ամենափորձառու և ամենատիտղոսակիր մարզիչներից մեկն է. նա «Ալաշկերտի» հետ երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 3-րդ չեմպիոնությունում մեծ դերակատարություն է ունեցել, դարձել է նաև Հայաստանի գավաթակիր:
ArmSport.am-ը միանում է շնորհավորանքներին` Խաշմանյանին մաղթելով մեծ հաջողություններ ազգային թիմի ղեկին: