ԱՊԼ-ի 12-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» ընդունել էր «Մանչեսթեր Սիթիին». տանտերերը հաղթեցին 3:1 հաշվով:
Հանդիպման 6-րդ րոպեին Ֆաբինյոն գեղեցիկ հարվածով բացել է հաշիվը. այդ դրվագից առաջ «Սիթիի» ֆուտբոլիստները մրցակցի տուգանային հրապարակում ձեռքով խաղ էին պահանջում: Ընդամենը 7 րոպե անց Սալահը կրկնապատկել է հաշիվը: 51-րդ րոպեին Մանեն խփել է 3-րդ գոլը:
78-րդ րոպեին «Սիլվան» խփել է «քաղաքայինների» միակ գոլը: Վերջնամասում «Սիթիի» ֆուտբոլիստները ևս մեկ անգամ ձեռքով խաղ են պահանջել տուգանայինում, բայց Մայքլ Օլիվերը դարձյալ չի նշանակել 11-մետրանոց:
Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 34 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, Խոսեպ Գվարդիոլայի թիմը 4-րդն է 25 միավորով: