Իսպանացի Իտուրալդե Գոնսալեսը պատմել է, թե ինչպես խաղերից մեկկից առաջ անակնկալի է եկել՝ գալով հյուրանոցային համար:
<<Կիևում ես դատում էի ՉԼ-ի հանդիպում. դա 2-3 տարի անց էր հայտնի կաշառակերության փորձի դեպքի հետ կապված, որի էպիկենտրոնում իսպանացի մրցավար Անտոնիո Խեսուս Լոպես Նիետոն էր: Ինձ տվեցին շքեղ հյուրանոցային համար, որն իմ տանից մեծ էր: Մտնելով համար տեսա ամենուր խավիարի տարաներ. բաղնիքում, բարձի տակ, գետնին, սառնարանում: Օգնականներիս ասացի, որ վերցնեն մեկական ապակե տարայով խավիար>>,- պատմել է սկանդալային մրցավարը:
Հիշեցնենք, որ ՉԼ-ի 1995/96 մրցաշրջանում Կիևի <<Դինամոն>> որակազրկվեց՝ գլխավոր մրցավարին գումարով և թանկարժեք մուշտակով կաշառելու փորձի համար: