«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանտը խոսել է Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Ռոնալդուն հիմա 34 տարեկան է, ու նա դեռ բարձունքում է։ Նա աշխարհի լավագույն երկու ֆուտբոլիստներից է ավելի քան 10 տարի։
Մի անգամ ես գնացել էի նրա տուն։ Հյուրասենյակում 10 հոգի կար։ Ես Ռոնալդուին հարցրի, թե ովքեր են այս մարդիկ։ Ռոնալդուն պատասխանեց, որ նրանցից մեկը շեֆ-խոհարար է, մյուսը ֆիզիոթերապևտ, բժիշտ ու անձնական մարզիչներ»,-Ֆերդինանտի խոսքերն է մեջբերում Goal-ը։