«Բավարիան» կողմնորոշվել է գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր թեկնածուի հարցում։
Corriere dello Sport-ը գրում է, որ մյունխենցիների ղեկավարությունը Մասիմիլիանո Ալեգրիին դիտարկում է որպես գլխավոր և ընդհանուր առմամբ, մարզչական պաշտոնի միակ հավակնորդ:
Ինքը՝ Ալեգրին, ոչ մի կերպ չի մեկնաբանել հնարավոր նշանակումը «Բավարիայում», բայց նրան ոչ մեկ անգամ արդեն հարցրել են ՄՅՈւ-ն գլխավորելու ցանկության մասին, ինչին իտալացին պատասխանել է, որ լավ չի տիրապետում անգլերենին, սակայն աշխատում է այդ ուղղությամբ:
Թե որքանով է «Բավարիան» համապատասխանում մասնագետի հավակնություններին՝ դեռևս հայտնի չէ։
Նախօրեին «Բավարիան» հեռացրեց գլխավոր մարզիչ Նիկո Կովաչին: