Իսպանիայի Պրիմերայի 12-րդ տուրում գործող չեմպիոնը՝ «Բարսելոնան», արտագնա հանդիպում է անցկացնելու «Լևանտեի» հետ։
Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք հայտավորված են առաջիկա հանդիպման համար։
Մարկ Անդրե Տեր Շտեգեն, Նելսոն Սեմեդու, Ժերար Պիկե, Իվան Ռակիտիչ, Սերխիո Բուսկետս, Ժան-Կլեր Տոդիբո, Արտուր, Լուիս Սուարես, Լիոնել Մեսսի, Նետու, Կլեման Լենգլե, Անտուան Գրիզման, Ժորդի Ալբա, Սերժի Ռոբերտո, Ֆրենկի դե Յոնգ, Արտուրո Վիդալ, Ժունիոր Ֆիրպո, Կառլես Պերես, Անսու Ֆատի։
Հանդիպումը կկայանա նոյեմբերի 2-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին։