ԽՍՀՄ-ի ֆուտբոլի հավաքականի և «Արարատ-73»-ի լեգենդար հարձակվող Լևոն Իշտոյանն այսօր` հոկտեմբերի 31-ին, նշում է ծննդյան 72-րդ տարեդարձը:
Իշտոյանը ծնվել է 1947 թվականին Գյումրիում: Սպորտի վարպետ է: ՍՍՀՄ ֆուտբոլի «Ա» խմբի առաջնության բարձրագույն լիգայում հանդես է եկել Երեւանի «Արարատ»-ի կազմում 1968թվականից:
1971 թվականին ՍՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր: 1973 թվականին երկրի գավաթակիր և ՍՍՀՄ առաջնության ոսկե մեդալակիր:
1971 և 1973 թվականներին ընդգրկվել է երկրի 33 լավագույն ֆուտբոլիստների կազմում: Հանդես է եկել ՍՍՀՄ երիտասարդական, օլիմպիական և ազգային հավաքականներում:
Պարգեւատրվել է ՀՍՍՀ գերագույն պատվոգրով: Մասնակցել է 148 խաղի, խփել 27 գնդակ:
2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: