Շախմատի եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները ցավալի պարտություններ կրեցին և նվազեցրին չեմպիոնության համար պայքարելու հնարավորությունները: Սկզբունքային դիմակայությունում տղամարդիկ պարտվեց ռուսներին, իսկ կանայք պարտվեցին հարևան Վրաստանին: 5 տուրից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 7 միավորով 6-րդն է:
Առաջատարները,5 տուրից հետո, Ռուսաստանի և Ուկրաինայի հավաքականներն են: Ցավոք, 2 հավաքականի հետ մենք հանդիպել ենք, և շատ դժվար կլինի հասնել նրանց: 6-րդ տուրը չափազանց կարևոր է: Մենք մրցելու ենք երրորդ հորիզոնականում գտնվող Սլովենիայի հետ, իսկ գլխավոր դիմակայությունում կհանդիպեն Ռուսաստանն ու Ուկրաինան: Նրանցից մեկը կամ երկուսը միավոր/միավորներ կկորցնեն և մենք հաղթանակի դեպքում՝ կմիջամտենք չեմպիոնական պայքարին:
Կանանց հավաքականի գործերը շատ ավելի վատ են: Մեր աղջիկները առաջատար ռուսներին զիջում են 4 միավոր: Իրատեսական է, որ մերոնք կպայքարեն միայն եռյակում տեղ զբաղեցնելու համար: Իսկ պայքարի բովում մնալու համար անհրաժեշտ է, վաղը, ամեն գնով հաղթել Լատվիայի ընտրանուն:
Մրցաշարում ,այսօր, հանգստյան օր է: Առաջնությունը կվերսկսվի վաղը: