Բրազիլիայում մեկնարկել է Մ-17 ԱԱ, որին որքան էլ տարօրինակ է, բայց չեն մասնակցում գործող չեմպիոն անգլիացիները: Վերջիններս պարզապես չեն որակավորվել մրցաշարի եզրափակիչ փուլին:
Խմբային փուլի առաջին տուրից հետո ընդգծվեցին առաջատարները: Չնայած ոչ-ոքիին, Իսպանիան ու Արգենտինան կլինեն գլխավոր ավարի պայքարողների ցանկում: Տանտեր Բրազիլիան, ինչպես միշտ, ակնահաճո ֆուտբոլ ցուցադրեց: Իտալիան ու Ֆրանսիան , նույնպես, ֆավորիտների շարքին կդասվեն: Պայքարին կարելի է միացնել նաև ճապոնացի ու սենեգալցի պատանիներին:
Առաջին տուրի կայացած 12 խաղում խփվել է 37 գոլ: Մեկ խաղում, միջինում, խփվել է նվազագույնը 3 գնդակ: