Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող ազատ ոճի ըմշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության երկրորդ օրը նույնպես վատ սկսվեց:
86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանն ու ու 74 կգ քաշային Խաչատուր Պապիկյանը պարտվեցին որակավորման փուլում: Մխիթարյանը 0-5 հաշվով զիջեց իրանցի ըմբիշին, իսկ Պապիկյանը 0-10 հաշվով պարտվեց թուրք մրցակցին:
Քիչ անց մրցագորգ դուրս կգան Արսեն Հարությունյանը, Հովհաննես Մաղաքյանն ու Սարգիս Հովսեփյանը: