«Բարսելոնայի» ու «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն քննադատել է ՖԻՖԱ-ին ֆուտբոլում ռասիզմի դեմ անարդյունավետ պայքարի համար:
«Խայտառակություն է: Ինչո՞ւ եք խաղում Անգլիայի հավաքականում: Բոլորն անընդհատ ինչ-որ բաներ են ասում, բլա-բլա, ոչինչ չի փոխվում: ՖԻՖԱ-ում աշխատող մարդկանց այդ խնդիրը չի հուզում: Որքան ենք խոսել այդ մասին, բայց ոչինչ չի փոխվում:
Չեմ կարող ասել, որ ինձ դա չի անհանգստացնում: Դա ինձ շատ է անհանգստացնում: Այդպիսի բաներին պետք է լուրջ վերաբերվել: Պետք էր ֆուտբոլիստներին հանել դաշտից»,-Տուրեի խոսքերն է փոխանցում AFP-ն:
Եվրո-2020-ի որակավորման փուլի Բուլղարիա-Անգլիա խաղը երկու անգամ ընդհատվել էր ռասիզմի դրսևորման պատճառով: Արդյունքում անգլիացիները հաղթեցին 6-0 հաշվով: