Բազելում ընթացող ATP-500 կատեգորիայի մրցաշարի կիսաեզրափակչում շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն, ինչպես հայտնի է, հաղթել է հույն Ստեֆանոս Ցիցիպասին:
Ֆեդերերն, այսպիսով, կարիերայի ընթացքում 15-րդ անգամ է դուրս եկել այս մրցաշարի եզրափակիչ.
«Դժվար է հավատալ, որ ես նորից Բազելի մրցաշարի եզրափակչում եմ: Սա հիանալի է»,- ասել է Ֆեդերերը:
Նշենք՝ Ֆեդերերը վերջին անգամ Բազելի մրցաշարի եզրափակիչ չի կարողացել հասնել հեռավոր 2003 թվականին: Դրանից հետո շվեյցարացին 3 անգամ մրցաշարը բաց է թողել, 12 անգամ էլ դուրս է եկել եզրափակիչ:
ATP-Բազելի եզրափակչում Ֆեդերերը կմցրի Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքս դե Մինաուրի հետ, որն առաջին անգամ է հայտնվել այս մրցաշարի եզրափակչում: