Եվրոպա լիգայի խմբային փուլի երրորդ տուրը ավարտվեց։
Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթսում» ընդունել էր «Վիտորիա Գիմարաեշին»։ Ունաի Էմերիի թիմը հանդիպման արդեն 9-րդ րոպեին գնդակ բաց թողեց սեփական դարպասը։ Հյուրերի կազմում աչքի ընկավ Մարկուս Էդվարդը։ 32-րդ րոպեին Մարտինիելին հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Մինչ ընդմիջման գնալը «Վիտորիան» դարձյալ առաջ անցավ հաշվի մեջ։ Աչքի ընկավ
Երկրորդ կեսում Նիկոլաս Պեպեն դուբլ է ձևակերպել ու հաղթանակ պարգևել «զինագործներին»։ «Արսենալը» հաղթել է 3-2 հաշվով։
Իսպանական «Սևիլիան» տանը ընդունել էր «Դյուդելանժին»։ Անդալուսիական ակումբը Ֆրանկո Վասկեսի դուբլի և Մունիր Էլ Հադադիի գոլի շնորհիվ վստահ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ։
Այլ արդյունքների կարող եք ծանոթանալ այստեղ։