«Միլանի» Ինտերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ուժեղացնել դաշտի միջին հատվածը։ Նման ցանկություն էր հայտնել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։
Ինչպես հաղորդում է El Desmarque-ն, «ներաձուրիները» պատրաստ են հունվարին առաջարկ անել «Բարսելոնային» խորվաթ կիսապաշտպանին գնելու համար։ Իտալական կողմը պատրաստ է 38 միլիոն եվրո վճարել Ռակիտիչի համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ինտերը» հետաքրքրված է նաև Նեմանյա Մատիչի ծառայություններով, ում պայմանագիրը ՄՅՈւ-ի հետ լրանում է 2020-ի ամռանը։
Իվան Ռակիտիչը ընթացիկ մրցաշրջանում չի վայելում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի վստահությունը։ Իսպանացի մասնագետը ավելի շատ խաղաժամանակ է տրամադրում Ֆրենկի դե Յոնգին։