Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի F խմբում «Բարսելոնան» Պրահայում հյուրընկալվել էր տեղի «Սլավիային» ու 2-1 հաշվով հաղթանակ տարավ։
Խաղի հաշիվն արդեն 3-րդ րոպեին բացեց Լիոնել Մեսսին։ Երկրորդ կեսի սկզբնամասում տանտերերի կազմում հաշիվը հավասարեցրեց Բորիլը, բայց 7 րոպե անց Օլայինկան գրավեց սեփական դարպասն ու վերջակետ դրեց խաղին։
Նույն խմբի մյուս խաղում «Ինտերը» ընդունել էր Դորտմունդի «Բորուսիային» ու երկու անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
22-րդ րոպեին հաշիվը բացեց Մարտինեսը, որը 83-րդ րոպեին չկարողացավ անվրեպ իրացնել նշանակված 11-մետրանոցը։ Բայց 7 րոպե անց Կանդրեվան հաշիվը դարձրեց 2-0 հօգուտ միլացիների։