«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մոտ ժամանակներս կարող է վերադառնալ աշխատանքի:
Daily Mail-ը, վկայակոչելով Bild-ը, հայտնում է, որ պորտուգալացի մասնագետի հաջորդ ակումբը կարող է դառնալ Դորտմունդի «Բորուսիան»: «Մեղուները» ցանկանում են Ժոզե Մոուրինյուին տեսնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում, եթե հեռացվի ներկայիս գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրին: Ավելին, ակումբի գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն արդեն կապվել է Մոուրինյոյի հետ, որից հետո նա սկսել է սովորել գերմաներեն։
Ընդ որում, «Բորուսիա» տեղափոխվելու դեպքում մասնագետը ստիպված կլինի զգալիորեն նվազեցնել աշխատավարձի չափը, որը նա ստանում էր «Մանչեսթեր Յունայթեդում»։