Ռուսական մամուլում, այսօր, տեղեկություն տարածվեց, որ Ալեքսանդր Տարխանովը հեռացվել է «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնից: Armsport.am-ի հարցմանն ի պատասխան ակումբի մամուլի ծառայությունը հերքեց տեղեկությունը և ավելացրեց, որ մարզիչը պարզապես առողջական խնդիրների պատճառով, այսօր, բացակայել է մարզումից: Թիմն «Արարատի» դեմ առաջիկա խաղին, այս պահին, պատրաստվում է Սուրեն Չախալյանի գլխավորությամբ: