«Ադելաիդա Յուանյթեդի» դանիացի հարձակվող Քեն Իլսո Լարսենը երկու տարով որակազրկվել է կոկաին օգտագործելու պատճառով։ Այս մասին հաղորդվում է Ավստրալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում։ Ֆուտբոլիստի դոպինգ-ստուգման ժամանակ ի հայտ է եկել բենզոիլէկգոնին, որը կոկաինի առաջնային մետաբոլիտն է համարվում։ Վճիռը բարձրաձայնելուց հետո 32-ամյա Լարսենը պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին որոշում է կայացրել։ «Ավստրալիայում ես չափազանց մենակ էի, դրա համար ինչ-որ պահի որոշեցի կտրվել իրականությունից։ Զղջում եմ դրա համար, բայց լիովին գիտակցում եմ իմ գործողություններն ու դրա հետևանքներով եմ ապրելու։ Անխոս, չեմ մտածել, որ կարիերաս այսպես կավարտեմ»,- Լարսենի խոսքերն է փոխանցում The Local-ը։